• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Վիետնամում ՀՀ դեսպանությունը մասնակցությունը ՎՍՀ ԱԳՆ կողմից կազմակերպված ամենամյա «2019 INTERNATIONAL FOOD FESTIVAL» բարեգործական տոնավաճառ-փառատոնին:

09 դեկտեմբերի, 2019
Վիետնամում ՀՀ դեսպանությունը մասնակցությունը ՎՍՀ ԱԳՆ կողմից կազմակերպված ամենամյա «2019 INTERNATIONAL FOOD FESTIVAL» բարեգործական տոնավաճառ-փառատոնին:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 9-ին Վիետնամում ՀՀ դեսպանությունը մասնակցեց ՎՍՀ ԱԳՆ կողմից կազմակերպված ամենամյա «2019 INTERNATIONAL FOOD FESTIVAL» բարեգործական տոնավաճառ-փառատոնին, որին մասնակցում էին Վիետնամում հավատարմագրված 38 երկրների դեսպանություններ, ինչպես նաև երկրի մարզային տաղավարները։ Փառատոնին այցելել են մեծ թվով Հանոյի բնակիչներ և օտարերկրյա հյուրեր։

Կազմակերպիչների կողմից հրատարկվել է Փառատոնի մասնակից երկրների ազգային ուտեստների ամենամյա խոհարարական գիրքը, որում առաջին անգամ ներկայացվել է նաև հայկական խոհանոցը: Այս հրատարակության համար դեսպանությունը ներկայացրել է տոլման։

«2019 INTERNATIONAL FOOD FESTIVAL»-ի կազմակերպիչների կողմից ՀՀ դեսպանությունը պարգևատրվել է բարձր գնահատականի հավաստագրով։ Տոնավաճառից ստացված հասույթը նվիրաբերվել է Վիետնամում բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով։

ՀՀ Դեսպանությունն իր երախտագիտությունն է հայտնում այն բոլոր գործարարներին ու ընկերություններին, որոնք իրենց մասնակցությունն են բերել տոնավաճառին՝ տրամադրելով իրենց ապրանքատեսականուց:

Հատուկ շնորհակալություն` Վարդան Մուրադյանին, Էմիլ Ստեփանյանին/Biella, Կարեն Խաչիկյանին/Abrikon, Լեռնա Տաբակյանին/Honey.am, Ինկա Իսահակեան-Արապեանին/Vozni, Նելլի Ասատրյանին/SweetNella, Armenian Kingdom թեյերին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: